Էդմոնի վերջին հարցազրույցում, որն, ընդհանուր առմամբ, ջուր ծեծոցի ու Վիկոյական նարրատիվների շրջանակներում ինչ-որ խորիմաստ փնթփնթոց, ականջ ծակող միակ դրվագը հաղորդման վերջամասում Էդմոնի պաթետիկ հայտարարությունն էր, որ ինքը ինչ զորացրվել ու արտասահմանյան ուսումից վերադարձել է՝ ինչ արել է, երկրի համար է արել։ Այստեղ են ասել՝ իյա՛, իրո՞ք։
Էդմոն ջան, մի ներկայացրու, էլի, թե դու էդ քո քաղաքական կենսագրության մեջ ո՞ր դրվագում ես ինչ արել՝ երկրի համար արել։ Անկեղծ, էլի։ Դու ուզում ես մեզ համոզել, որ ադալժենի ես արել քաղաքականություն մտնելով, այ որ չմտնեի՜ր, տենց Սադախլոյի սետկեքով փող էիր առնելու՝ աշխատելով փաստաբան Հայաստանում ու չէ մի չէ՝ արտասահմանում։ Արտասահմանի տարբերակը ծիծաղելի է, որովհետև էդ քո ասած արտասահմաններում քո կրթության ցենզով փաստաբան մի վագոն ու մի փոքր կաչկա կա, նենց չէր, որ քո յալվարին էին, իսկ առավել ևս կիրովականի մեղմիկ ակցենտով անգլերեն խոսող փաստբանների մեծ պահանջարկ առաջիկա 1-2 հազարամյակում չի սպասվում։ Հայաստանում, այո՛, կարող էիր փաստաբան աշխատել, բայց խիստ կասկածում ենք, որ ոչ միայն Սադախլոյի սետկով փող էիր առնելու, այլ քո քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սպիտակ ու առավել ևս ոչ այնքան սպիտակ եկամուտների հետ համադրելի եկամուտ էիր ունենալու։ Ի դեպ, կիրովականի մեղմիկ ակցենտով հայեդրեն խոսով փաստաբանների պահանջարկի մասով ամեն ինչ այդքան անհույս չէ։
Իրականում, Էդմոն ջան, դու ինչ արել ես, համենայն դեպս՝ քո քաղաքական հետագծի նշմարելիւ մասում,արել ես Նիկոլի համար։ 2016-2017 թվին դու Նիկոլի պոդտանցովկեն էիր՝ Ելք դաշինքում, 2017-2020 թվերին դու Նիկոլի բոքսի տանձիկն էր ու գրպանային ընդդիմությունը ԱԺ-ում, հետո դու Նիկոլի հատուկ հանձնակատարն էիր, հիմա էլ հարկադիր պարապուրդում ես, բայց էլի, մեծ հաշվով, Նիկոլի ծիրից դուրս չես գալիս: Հավատա, անգամ էն փաստը, որ քո կիրովականսկի մեղմիկ ակցենտով խոսքը հիմա էլ անսպասելիորեն սկսել է զուգորդել Սողոմոնյան Վիկտորի քարոզչական նարրատիվները, ամենևին քեզ դուրս չեն դնում դեռ Նիկոլի ծիրից, որովհետև, Էդմոն ջան, ի վերջո, դու Նիկոլինն ես, իսկ ինքը, ցավոք սրտի քեզ համար՝ քոնը չի։ Այնպես որ, մեկ անգամ էլ հռետորական հարց հղենք․ Էդմոն Վիկտորովիչ, էդ ի՞նչ եք դուք արել երկրի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: