ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ը


Միջազգային


Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկից առաջ եղած մակարդակի ընդամենը 10%-ը։ Այս մասին  հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաղորդակցության գծով տնօրեն Ջուլի Կոզակը։

«Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչպատերազմյան մակարդակի միայն տասներորդ մասը։ Մեզ հայտնի է, որ որոշ երկրներում օգտագործվել են նավթի և գազի ռազմավարական պաշարները, սակայն ժամանակի ընթացքում դրանք անհրաժեշտ կլինի համալրել»,– լրագրողներին ասել է Կոզակը։


Leave a Comment