Վինիսիուսն արժանի է իմ հարգանքին, բայց հիմա նա լավագույն մարզավիճակում չէ․ Մոուրինյու

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Իտալիայի չեմպիոն «Ինտերի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո գնահատել է Վինիսիուս Ժունիորի խաղը։ Նա փոխարինվել էր 87-րդ րոպեին։

«Վինիսիուսն արժանի է իմ հարգանքին, բայց հիմա նա լավագույն մարզավիճակում չէ, և մենք բոլորս դա տեսնում ենք։ Նա էլ այդ ամենը շատ լավ հասկանում է և համառ աշխատանք է կատարում, որպեսզի դառնա հանդիպման արդյունքը վճռող խաղացող։

Թեև նա մարզավիճակի գագաթնակետին չէ, բայց մարզումների և հանդիպումների ժամանակ ցուցադրում է ավելին, քան նախկինում։

Հոգնածության պատճառով նա չէր կարողանում լիարժեք միանալ պաշտպանությանը, բայց մեծ ջանք գործադրեց այս հանդիպման ժամանակ։ Ես գնահատում եմ նրա մոտեցումը և հարգանքով եմ վերաբերվում նրան։ Եթե նա աշխատում է թիմային հաջողության համար, ապա միշտ կունենա իմ աջակցությունը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է AS-ը։

 

Leave a Comment