
Մի տեսակ արդեն համակերպվել ենք այն իրողության հետ, որ հայակական գյուղմթերքը, հանքային ջրերը, ծաղիկներն ու ալկոհոլը կորցրել է արտահանման իր գլխավոր շուկան՝ Ռուսաստանը։ Սա, իհարկե, սպոնտան ու կարճաժամկետ քայլ չէ, պատահականություն չէ, թյուրիմացություն չէ։ Որոշումներ կայացնողն էլ, դրանք չեղարկողն էլ հայ չէ, բայց կան երկու հայեր, որոնք հսկայական դերակատարություն ունեն նրանում, ինչ անում է Ռուսաստանը հիմա ու ինչ դեռ նոր պետք է անի։
Մի դերակատարն ակնհայտ է՝ Նիկոլն է։ Դրանում երկորդ կարծիք լինել չի կարող ու դա արդեն վաղուց աքսիոմ է։ Պատճառն էլ պարզ է․ Նիկոլը հասել է այն հանգրվանին, որ սեփական իշխանությունը պահելու համար այլև չի կարողանում բոլոր աթոռների վրա նստել ու փորձում է «գժի տեղ դնելով» խաբել ու գցել աշխարհաքաղաքական մի կենտրոնի և ստանալով հակազդեցություն, փորձջում է հետողորմյա անել, բայց չի ստացվում, որովհետև բոլոր շահագրգիռ կողմերն արդեն հրաժարվում են ավանսով Նիկոլ սատարել ու կոնկրետ ակնկալիքներ են ձևակերպում, որոնք հաճած իրարամերժ են։ Արդյունքում Ռուսաստանի մասով դա բերել է ըստ էության տնտեսական պատժամիջոցների կիառության։
Մյուս դերակատարն այդքան ակնհայտ չէ, կամ էլ ավելի կլինիչ ասել՝ այդքան ուշադրության կենտրոնում չէ, բայց իր դեստրուկտիվ ազդեցության տեսանկյունից լրիվ կարող է մրցել Նիկոլի հետ։ Դա Քոչարյանի ուղեղային կենտրոնն է՝ Վիկտոր Սողոմոնյանը։ Այնպես է ստացվել, որ Ռուսաստանում շատ դժգոհ են առկա ստատուս քվոյից Հայաստանում, բայց այնտեղ էլ կառավարչական ու ազնվությհան ճգնաժամ կա և փոխանակ սեփական բացթողումներն ու սխալները վերլուծելու ևւ հետևություններ անելու, այնտեղ գերադասդում են հին ու նոր մեղավորներ գտնել, իսկ իրավիճակը վերահսկողության դաշտ վերադարձնելու համար գնալ էսկալացման։ Ու այս համատեքսում շատ քիչ հայազգիներ կան, որոնց ձայնն ու կարծիքը լսելի է ռուսական վերնախավի կաբինետներում ու միջանցքներում։ Ցավոք սրտի, այդպիսի ձայներից մեկն էլ Վիկոյինն է։ Ու քանի որ ռուսները չեն սիրում ռեֆլեքսիայով զբաղվել, էդ կաբինետներում դեռ չեն եկել այն պարզ եզրահանգմանը, որ լավ, եղբայր, մենք արդեն 7-8 տարի է սրան ենք լսում ու նաև սրան լսելով ինչ-ինչ որոշումներ ենք կայացնում, որոնց շղթան մեզ բերել հասցրել այս հանգրվանին, որից, ի դեպ, մենք շատ դժգոհ ենք, իսկ կարո՞ղ է պատճառներից մեկն էլ հենց այն է, որ Վիկոն մեզ խաբում է, սխալվում է, մորթապաշտական ու կլանային շահերից դրդված սխալ ուղղորդումներ է տալիս․․․
Ցավոք, չկա այս մտայնությունն այնտեղ, համենայն դեպս դեռ։ Փոխարենը, կա մտայնություն, որ Վիկոն ու իր նման մի քանիսը ճիշտ են, պետք է հայերին մի քիչ էլ սեղմել, ընդ որում այնպես, որ բնակչության լայն շերտերի համար ռեալ ու ահագնացող խնդիրներ լինեն, որ Հայաստանում ներքաղաքական լարված էներգետիկա ձևավորվի։ Պետք է գյուղմթերքը չընդունել, պետք է գազը թանկացնել, եթե էդքանից հետո էլ չհասկանան՝ պետք է միգրանտներին հետ ուղարկել հազարներով։ Եվ անում են ու դեռ անելու են։ Այնպես որ, սիրելի սննկացած գյուղացիներ, ձկնաբույծներ, արտահանողներ ու ֆուռ քշողներ, իսկ շուտով նաև՝ բոլոս, ովքեր գազ ու էլեկտրաէներգիա ենք սպառում, խանութից առևտուր ենք անում և քռքաշ կոպեկ ենք աշխատում, իմացեք ձեր «հերոսներին», որոնց պետք է շնորհակալ լինենք նրա համար ինչ ունենք ու առաջին հերթին՝ Նիկոլին ու Վիկոյին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: