Պանդորայի արկղը բացված է. Պեսկով


Միջազգային


Ռուսաստանի բանակը հետագայում ևս հարվածներ կհասցնի Սև ծովում գտնվող այն առևտրային նավերին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի  համար սպառազինություն և ռեսուրսներ տեղափոխելու նպատակով։

Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ հսկայական թվով առևտրային նավեր օգտագործվում են Ուկրաինայի համար զինամթերք և վառելիք տեղափոխելու նպատակով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Սև ծովում նավերի դեմ հարվածների նախաձեռնողը չի եղել։

«Պանդորայի արկղը բացված է… Այդ նավերը ոչնչացվում են և հետագայում ևս ոչնչացվելու են», — հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։


Leave a Comment