Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը սեպտեմբերին հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագիր։
Հնդկաստանում համերգներն իրականացվում են Հնդկաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո։
Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ Երևանում կայանալիք համերգով։ Երեկոյի ընթացքում կհնչեն Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Վաղարշակ Կոտոյանի, Արամ Խաչատրյանի և Էդվարդ Գրիգի ստեղծագործությունները։
Հյուրախաղերի ժամանակացույց
• Սեպտեմբերի 21՝ Կալկաթա, Վիկտորյա Մեմորիալ համերգասրահ
• Սեպտեմբերի 23՝ Նյու Դելի, Լոտոսի տաճար
• Սեպտեմբերի 24՝ Չեննայ, երաժշտական ակադեմիայի դահլիճ
• Սեպտեմբերի 27՝ Չժունշանի մշակույթի և արվեստի կենտրոնի Մեծ թատրոն
• Սեպտեմբերի 29՝ Պեկինի համալսարանի հարյուրամյակի հուշահամալիրի Լի Ին համերգասրահ
• Սեպտեմբերի 30՝ Շանհայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ բացօթյա համերգ
Հյուրախաղերի ընթացքում կհնչեն հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Էդվարդ Միրզոյան, Խաչատուր Ավետիսյան, Վաղարշակ Կոտոյան, Շառլ Ազնավուր, Չեզարե Բիկսիո, ԼուիջիԱրդիտի, Ջակոմո Պուչինի, Էդուարդ Գրիգ։
• Սիփան Օլահ՝ համերգաշարի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր և տենոր (Միացյալ Թագավորություն)
• Կատարինե Հովսեփյան․ դաշնամուր
• Աստղիկ Վարդանյան․ ջութակ
• Շողիկ Թորոսյան․ սոպրանո (Լիբանան)
