Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։
Տղամարդկանց մրցաշարում 8 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Վոլոդյա Թորոսյանը՝ 7 միավորով։ Դավիթ Դավթյանը վաստակել է 6.5 միավոր, իսկ Դավիթ Տիրատուրյանը, Էրիկ Հակոբյանը, Ալեքս Սահակյանը և Մանվել Առաքելյանը ունեն 6-ական միավոր։
Կանանց մրցաշարում առաջատարները Անի Հայրապետյանն ու Լիանա Հակոբյանն են՝ 6.5-ական միավորով։ Վիկտորյա Բոնդարենկոն ունի 6 միավոր։
Տղամարդկանց մրցաշարի լավագույն քառյակը իրավունք կստանա մասնակցելու Հայաստանի 2027 թվականի առաջնության առաջին խմբի մրցաշարին, իսկ կանանց մրցաշարի լավագույն տասնյակը՝ կանանց 2027 թվականի առաջնության առաջին խմբի մրցաշարին։