Ի՞նչ խորհուրդ ունի Խաչվերացը․ տոնի պատմությունն ու ժողովրդական ավանդույթները. «Հայագիտակ»

Այս տարի սեպտեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը, որը ժողովրդի շրջանում հայտնի է նաև Սրբխեչ, Սբխեչ կամ Ուլնոց անուններով։ Տոնը նվիրված է Քրիստոսի Սուրբ խաչը պարսկական գերությունից ազատագրելուն և Երուսաղեմ վերադարձնելուն։ Ավանդաբար այն նշվում է ուխտագնացություններով, տոնական երգ ու պարով և մատաղով․ հատկապես ընդունված է ուլ մորթելն ու խորոված պատրաստելը, որը բաժանում են ինչպես ընտանիքի, այնպես էլ համայնքի անդամներին։ Տոնի կարևորագույն ծեսերից է պատարագից հետո կատարվող Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս կողմերը։

Խաչվերացի հաջորդ օրը հիշատակաց է․ մարդիկ այցելում են նախնիների շիրիմներին՝ իրենց հետ տանելով տոնական ուտելիք։ Այս սովորույթը խորհրդանշում է ողջերի ու հանգուցյալների հոգևոր կապը, ինչպես նաև ողորմություն է աղքատներին ու կարիքավորներին։

Leave a Comment