Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է այս մրցաշրջանում ակումբի գլխավոր մարզական նպատակը։
«Մեր նպատակն է երրորդ անգամ անընդմեջ նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Մեր նպատակն է պաշտպանել նաեւ երկրի գավաթակրի տիտղոսը։ Մեր նպատակն է նաև հաղթել Սուպերգավաթի մրցաշարում, որպեսզի մրցաշրջանի կեսին հայտարարենք մեր մասին և ցույց տանք, որ Լա Լիգայում հաղթանակի համար ենք այստեղ։
Եվ իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ես կասեի, որ Չեմպիոնների լիգան է գլխավոր նպատակը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է AS-ը։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» 5-1 հաշվով հաղթել է հոլանդական «Ֆեյենորդին»։