Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Գասիմովին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գասիմովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Գործով նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերն ուղարկվել են դատարան։ Լրատվամիջոցները չեն հստակեցրել, թե ինչ պատիժ է սահմանված համապատասխան հոդվածով։
«Գործը մոտ ապագայում կքննվի Բաքվի՝ ծանր հանցագործությունների գործերով դատարանում»,- նշել են ԶԼՄ-ները։
Գասիմովը Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հոկտեմբերը։ Մինչ այդ՝ 2009 թվականից, նա զբաղեցրել է Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսի պաշտոնը։
