«Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի»․ Երեմ Սարգսյան

«Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի»․ Երեմ Սարգսյան

«Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի, և այս պայմանները հնարավոր չէ այնտեղ ապահովել։ Որքան էլ հաշմանդամների համար նախատեսված սայլակ են բերել, բայց այդ սայլակի վրա դեռ պետք է հնարավոր լինի նստել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Խնամակալ են նշանակել, մայրապետ, ով օրը 3 անգամ այցելում է նրան, որպեսզի դեղերայքը տա, օգնի սնվել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ կալանքի պատճառով այս պահին առկա է կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն խնդիր։

Leave a Comment