
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կարապետյանը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել՝ հասցրած վիրավորանքի համար եւ որպես փոխհատուցում Կարապետյանը պահանջում է 3 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։
Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը վերջին շրջանում քաղաքացիական հայցեր է ներկայացրել մի շարք քաղաքական գործիչների, պաշտոնյաների դեմ։