Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է


Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզի Հանքավան բնակավայրում։

Ըստ Shamshyan.com-ի՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով վարորդը մահացել է։

Դեպքի վայրում աշխատել են փրկարարները, որոնք վարորդի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Leave a Comment