
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5 հազարական դոլար վճարել, եթե հանրապետականները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքում պահպանեն իրենց դիրքերը Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Թրամփն այս հայտարարությունն արել է Թեքսաս նահանգի Դալաս քաղաքում կայացած Հանրապետական կուսակցության համագումարում իր ելույթի ժամանակ։
«Եթե հանրապետականները հաղթեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում, ապա մեր անհավանական տնտեսական հաջողության շնորհիվ ես Միացյալ Նահանգների յուրաքանչյուր չափահաս քաղաքացու կվճարեմ 5 հազար դոլարի չափով դիվիդենդներ», – ասել է նախագահը։ «Միակ սահմանափակումն այն է, որ այդ դիվիդենդները պետք է ծախսվեն ԱՄՆ-ում», — հավելել է Թրամփը։ «Մենք չենք ցանկանում, որ դուք մեկնեք Կանադա և այնտեղ ծախսեք այդ գումարը։ Մենք չենք ցանկանում, որ դուք մեկնեք Չինաստան, Գերմանիա… Դուք պետք է այդ գումարը ծախսեք ԱՄՆ-ում»,- ասել է նա։