Հայտնի է Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 հոգևորականների գործով դատական նիստի օրը

 Ամենյան հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը հայտնի է։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին մակագրված քննությունը նշանակվել է սեպտեմբերի 18-ին ժամը 15:00-ին։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից

Հիշեցնենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներից մեկն էր։ Գարեգին Բ-ն Սարոյանին ավելի վաղ ազատել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Այս որոշման դեմ Գևորգ սրբազանը հայցադիմում էր ներկայացրել դատարան։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 27-ին  կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։  Կարգալուծության համար հիմք էր ծառայել, վերոնշյալ դատական հայցը, որով, Մայր Աթոռի հիմնավորմամբ, առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Կարգալույծ հռչակվելուց հետո եպիսկոպոս Սարոյանը ստացել է Արման Սարոյան ավազանի անունը։

2026 թվականի հունվարի 15-ին Արման Սարոյանը  հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026 թվականի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment