Բացահայտվել է ավազակության դեպք․ ՆԳՆ

Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գտնվող կենդանիների խնամքի սրահի աշխատակիցը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Ժամը 6-ին մի տղամարդ հարմարեցված գործիքով բացել էր սրահի պատուհանը, մտել ներս, և հանդիպել էր աշխատակցի դիմադրությանը, ձեռքից հափշտակել 50 հազար դրամ։ Փորձել էր բացել նաև սրահի չհրկիզվող պահարանը, սակայն չէր հաջողել ու դիմել էր փախուստի։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով։ Այս դեպքում էլ արագ արդյունք տվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների համագործակցությունը։

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Վարդաշեն թաղամասի իր տան մոտ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց 36-ամյա տղամարդը և ներկայացվեց նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Comment