
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ սեպտեմբերի 14-իը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երեւանում եւս առանց տեղումների եղանակ, ցերեկը կլինի՝ 26- 28, երեկոյան՝ 20- 22, գիշերը՝ 12- 14 աստիճան։
Մայրաքաղաքում ամենաշոգ սեպտեմբերի 10-ն արձանագրվել է 1986 թվականին՝ 34.8°C, ամենազովը՝ 2013 թվականին՝ 8.0°C։