Հարձակման է ենթարկվել Մախաչկալան եւ Սոչին — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱԹՍ-ների հարձակումից հետո Դաղստանում նավահանգստում եւ դրամատիկական թատրոնում հրդեհներ են բռնկվել։ Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը հայտնել է, որ ԱԹՍ- ների բեկորների անկումից հրդեհներ են բռնկվել Մախաչկալայի նավահանգստային ենթակառուցվածքներում եւ Համզատ Ցադասայի անվան ավարական երաժշտական-դրամատիկական թատրոնում։

Շչուկինի խոսքով՝ հրդեհները մարվել են, զոհեր եւ տուժածներ չկան։

Իսկ ահա Սոչիում առանց անձնակազմի նավակների հարձակման հետեւանքով տուժել է 8 մարդ։

Հինգ մարդ տեղափոխվել է բժշկական հաստատություններ, եւս երեքին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում։ Հարձակման հետեւանքով մասամբ վնասվել են լողափի ենթակառուցվածքները եւ դրան հարող Պրիմորսկայա առափնյա հատվածը, հայտնում է «Осторожно, новости» թելեգրամյան ալիքը։

Leave a Comment