Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի երեք քաղաքների վրա

Չորեքշաբթի օրը Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սաուդյան Արաբիայի երեք քաղաքների՝ Խամիս Մուշայթի, Աբհայի և Ջիզանի վրա, ըստ Ռիադի գլխավորած Սաուդյան Արաբիայի կոալիցիայի խոսնակ, բրիգադի գեներալ Թուրքի ալ-Մալիքիի։

«Հութի ահաբեկչական խմբավորումն այսօր հարձակումներ է սկսել Խամիս Մուշայթի, Աբհայի և Ջիզան քաղաքների վրա՝ օգտագործելով բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր», – հայտարարության մեջ ասել է ալ-Մալիքին։

Նա ընդգծել է, որ կոալիցիայի համատեղ հրամանատարությունը «պատասխանատու կերպով կարձագանքի այդ հարձակումներին»։

Leave a Comment