ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ինքը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը շուտով նոր երկկողմ հանդիպում կանցկացնեն։
«Դա կարող է տեղի ունենալ։ Մենք լավ զրույց ունեցանք», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում այն մասին, թե արդյոք նա և Պուտինը կարող են մոտ ապագայում ևս մեկ անձնական հանդիպում ունենալ։