ԱՄՆ-Իրան պատերազմը կավարտվի ԱՄՆ նոյեմբերյան ընտրություններից անմիջապես հետո, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա պնդել է, որ Թեհրանը երկար չի կարողանա դիմանալ։
«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո, քանի որ նրանք այլևս չեն կարող դիմանալ», – ասել է Թրամփը՝ առաջ քաշելով այն տեսությունը, որ Իրանը կարող է փորձել ազդել ԱՄՆ ընտրությունների վրա:
«Նրանք հուսահատորեն կփորձեն ազդել ընտրությունների վրա, ուստի, մենք կունենանք թույլ մարդկանց մի խումբ, որը կթողնի նրանց հանգիստ և թույլ կտա ձեռք բերել միջուկային զենք», – պնդել է ամերիկացի առաջնորդը՝ Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում: