Եթե «Ռեալը» երկու տարի չի հաղթել, դա նրանց խնդիրն է․ Յամալ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պատասխանել է Իսպանիայի առաջնությունում մրցավարության նկատմամբ «Ռեալ Մադրիդի» դժգոհության մասին հարցին։

«Եթե «Ռեալը» երկու տարի ոչինչ չի հաղթել, դա նրանց խնդիրն է։ Այդ հարցն ինձ համար չէ։ Մենք շատ գոհ ենք մրցավարությունից։

Ավելի լավ է այդ հարցերը նրանց տալ», – Յամալի խոսքերն է մեջբերում AS-ը։

Անցյալ մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 24 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։

Leave a Comment