ՀՌՀ-ն տուգանել է վեց ռադիոընկերության՝ հայերենի չափաբաժինը չապահովելու համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վեց ռադիոկայանի տուգանել է 300 հազարական դրամով՝ եթերում հայերեն հաղորդումների՝ օրենքով սահմանված չափաբաժինը չապահովելու համար։

Տուգանքներ են սահմանվել «ՖՄ-105.5», «Արձագանք Ստ.», «Ռադիո Ալֆա», «Քիսս ՖՄ», «Սպորտ Միքս» և «Ռադիո Ավրորա» ընկերություններին։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն՝ հայերեն հաղորդումների ծավալը մեկ ամսվա ընթացքում պետք է կազմի հեռարձակման ընդհանուր ծավալի առնվազն 55%-ը։

Որոշումները կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կամ ՀՀ վարչական դատարանում՝ ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում։

Leave a Comment