Մադրիդի խաղալիքների խանութներից մեկում նկատել են Հայաստանի և Ադրբեջանի դրոշներով զինվորիկների հավաքածու

Մադրիդի խաղալիքների խանութներից մեկում վաճառքում է հայտնվել մանկական խաղային հավաքածու, որը ներառում է Հայաստանի և Ադրբեջանի դրոշներով զինվորիկների ֆիգուրներ։

Տեղեկությունը տարածվել է այն բանից հետո, երբ Եվրոպայում բնակվող ադրբեջանցի օգտատերը հավաքածուի լուսանկարները հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

Լուսանկարներում հստակ երևում են խաղալիք զինվորիկները, որոնք փաթեթավորված են երկու հակամարտող երկրների խորհրդանիշների հետ միասին։

Եվրոպական մանրածախ խանութում նման հավաքածուի հայտնվելը սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել։

Leave a Comment