Զենքեր, ժամացույցներ, հուշանվերներ. ՔԿ-ն հրապարակել է Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկության կադրերը

Նկարներ, զենքեր, ժամացույցի և հուշանվերների հավաքածու, դանակներ, գրիչ հուշանվերներ՝ Քննչական կոմիտեն հրապարակել է օրերս պատգարակով դատարան տարված ու կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկության կադրերը:

Իրավապահները չեն մանրամասնում, թե ի՞նչ կապ ունեն իրերն ու առարկաները Խաչատրյանին վերագրվող կոռուպցիոն հանցագործությունների հետ և արդյոք դրանք առգրավե՞լ են: Չեն նշում նաև՝ արդյոք կադրերում երևացող զենքերը օրինակա՞ն են, թե՞ ոչ:

Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ քիչ հետք հանդես կգան հայտարարությամբ:

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը օրերս կալանավորվել է երկու ամսով:

Նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ Դրանից հետո Քննչական կոմիտեն դիմել էր դատարան՝ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությամբ։

Leave a Comment