Փաշինյանի հասցեին հայհոյանքներից մինչև դիզվառելիքի գործ․ Մեղրիի համայնքապետի ձերբակալության հետքերով

Ինչպես գրել էր «Հրապարակ»-ը, այսօր առավոտյան ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։ Այս պահին իրավապահ մարմինները նրա ձերբակալության վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չեն հաղորդել։

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրեասյանի ձերբակալության պատճառներից մեկը համացանցում տարածված ձայնագրությունն է, որում Մեղրիի համայնքապետը հայհոյանքներ է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Միաժամանակ, մեր տեղեկություններով, իրավապահների ուշադրության կենտրոնում է նաև դիզվառելիքի հնարավոր յուրացման հետ կապված հանգամանքը։

Ըստ աղբյուրների` իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել մաքսանենգ ճանապարհով դիզվառելիքի յուրացման խոշոր դեպք, որն իբրև առնչվում է համայնքապատի շրջապատի հետ։

Leave a Comment