ՀՀ ԱԳՄԱՆ-ը հաստատել է Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածությունը

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ, Armenia Today-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը Հայաստանի ԱԳՄԱՆ նախարար Արարատ Միրզոյանի հետ նախատեսվող հանդիպման մասին։

«Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ, կտեղեկացնենք»,- ասել է Բադալյանը։

Ավելի վաղ Բայրամովը հայտարարել էր, որ առաջիկայում կհանդիպի Միրզոյանի հետ։ Նախարարների վերջին հանդիպումը կայացել էր Բիշքեկում, որտեղ նրանք մտքեր էին փոխանակել մի շարք հարցերի շուրջ։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կշարունակվի հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից դեպի հարավ։ Նրա խոսքով՝ կոնկրետ բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակում։

Leave a Comment