Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ։
Նրանց թվում են Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։ Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ։ Հանգամանքները պարզվում են։