
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական, ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում:
Ընկերությունից նշում են, որ Արմեն Գրիգորյանի փորձն արդեն իսկ նպաստում է PMCG-ի աշխատանքներին, մասնավորապես, ներգրավված է TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։
Արմեն Գրիգորյանն ազատվել էր ԱԽ քարտուղարի պաշտոնից, պաշտոնը զբաղեցրել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը: