Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լուծարել է Ազգային ժողովը և արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել հոկտեմբերի 25-ին։

Որոշումն ընդունվել է շուրջ երկու տարի շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին։ Դրանք սկսվել էին 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանի ծածկի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։

Ցուցարարները իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի մեջ և պահանջում քաղաքական պատասխանատվություն։ Վուչիչի նախագահական ժամկետն ավարտվում է 2027 թվականին, սակայն իշխող կուսակցությունն արդեն նրան առաջադրել է վարչապետի թեկնածու։

Leave a Comment