Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակն Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերի» նկատմամբ։
«Կարծում եմ՝ մեր ֆուտբոլիստները կատարեցին ֆանտաստիկ աշխատանք և հաղթեցին բարդ պայմաններում ընթացած ծանր խաղում։
Առաջին խաղակեսի վերջին րոպեին կարող էինք հաշիվը դարձնել 3:0, հետո ավելացնել առավելությունը մինչև 4:0, 5:0։ Բայց ոչ միշտ են պահերը վերածվում գոլի։
Ցանկանում եմ գովել իմ ֆուտբոլիստներին պրեսինգի համար»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։
Հաջորդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի իտալական «Ռոմային»։