Հունգարիայի կողմից ռուս դիվանագետներին վտարելու որոշումը անպատասխան չի մնա․ Պեսկով

Հունգարիայի կողմից ռուս դիվանագետներին արտաքսելու որոշումը անպատասխան չի մնա Ռուսաստանի կողմից, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը երեքշաբթի օրը հայտարարել էր 10 ռուս դիվանագետի արտաքսման մասին։

«Այս որոշումը կստանա համարժեք արձագանք։ Այս գործողությունները անպատասխան չեն մնա», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում Հունգարիայի նոր կառավարության որոշմանը։

«Բուդապեշտի անբարյացակամ քայլերը կունենան բացասական ազդեցություն։ Իհարկե, սա չի կարող բացասական հետևանքներ չունենալ մեր երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի համար», – ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Հունգարիայից 10 ռուս դիվանագետների արտաքսման արձագանքը կլինի կոշտ և ցավոտ։

Leave a Comment