«Ինչո՞ւ եք Երևանի ծայրամասերից ձեր երեխաներին տանում Կենտրոնի դպրոց»․ Անի Կաղինյան

«Ինչո՞ւ եք Երևանի ծայրամասերից ձեր երեխաներին տանում Կենտրոնի դպրոց»․ Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի երևանցիներ, ինչո՞ւ եք Երևանի ծայրամասերից ձեր երեխաներին տանում քաղաքի կենտրոն դպրոց: Ո՞վ է ասել, որ ծայրամասերի դպրոցներում ձեր երեխաներն ավելի վատ կրթություն կստանան, քան Կենտրոնում: Ո՞վ է ասել, որ ուսուցիչների մակարդակն ու կրթական ցենզը Կենտրոնի դպրոցներում ավելի բարձր է, քան ծայրամասերում: Ինչո՞ւ եք տանջում ձեզ և ձեր երեխաներին: Կյանքն եկել և ապացուցել է, որ սովորող երեխան հեռավոր գյուղում էլ է սովորում, չսովորող երեխան լավագույն կրթահամալիրում ընդամենը յոլա է գնում: Այսօր տասնյակ աշակերտների հետ խցկված ավտոբուսով, խցանումներով Կենտրոնից բարձրանում ենք Ավան: Ձեր երեխաները մեղք են…»։

Աղբյուրը`   Անի Կաղինյան

Leave a Comment