Ալկարասը պարտվել է 1/4 եզրափակչում․ US Open

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ պաշտպանել անցած տարի նվաճած ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Նյու Յորքում ընթացող US Open-ի քառորդ եզրափակչում իսպանացին մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Բել Շելթոնի հետ, որն առավելության հասավ 6:7, 6:1, 6:3, 1:6, 7:6 հաշվով։

Կիսաեզրափակիչում Բեն Շելթոնի մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ Ֆրենսիս Տիաֆոն (ԱՄՆ)։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Leave a Comment