Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունել է Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանին «Ինտերին» և առավելության հասել 2:1 հաշվով։
«Ռեալից» աչքի են ընկել Կիլիան Մբապեն ու Ֆեդերիկո Վալվերդեն, «Ինտերից»՝ Կառլոս Աուգուստոն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին։
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է պորտուգալական «Պորտուին» եւ հաղթել 2:0 հաշվով Հոլանդի դուբլի շնորհիվ։
Դորտմունդի «Բորուսիան» 3:2 հաշվով հաղթել է իսպանական «Վիլյառեալին»։ Ֆրանսիական «Լիլը» 2:3 հաշվով պարտվել է իսպանական «Բետիսին»։