Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան ու դպրոցների տնօրենները կաշառք են տվել ու ստացել

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը. հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Սեպտեմբերի 8-ին ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ: Ձերբակալությունները տեղի են ունեցել կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:

Leave a Comment