Նեպալի հյուսիսում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 1367-ի, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի իշխանություններին։
«Նեպալի աղետների ռիսկի նվազեցման ազգային վարչության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 9-ի տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ սողանքի զոհերի թիվը հասել է 1367-ի», – հայտնել է հեռուստաալիքը։
Նշվել է, որ 5132 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Հեռուստաալիքը նախկինում հայտնել էր 1355 զոհի և 4996 անհետ կորածի մասին։
Աղետը Նեպալի հյուսիսում տեղի էր ունեցել օգոստոսի 26-ին։