Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։
Կառավարությունից հայտնում են, որ նա Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:
Փաշինյանը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և գրել. «Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ»։
Տեսանյութը՝ այստեղ։