Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող ռազմաարդյունաբերական օբյեկտներին, ուկրաինական նավահանգիստներին, նավերին և լոգիստիկ կենտրոններին։
«Բարձր ճշգրտության ցամաքային և օդային զենքերի, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել հետևյալներին. Կիև քաղաքում՝ անօդաչու նավակներ և ինքնաթիռների տիպի անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև դրանց համար բաղադրիչներ արտադրող գործարանի պահեստ», – նշել է ռազմական գերատեսչությունը։