Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը կարող է դեսպան նշանակվել եվրոպական առանցքային երկրներից մեկում, գրել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ համապատասխան առաջարկը Գրիգորյանին արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և նա այն չի մերժել։ Քննարկվում է Հայաստանի համար կարևոր և միջազգային հարթակներում զգալի կշիռ ունեցող երկրի տարբերակ, նշել է պարբերականը։
Գրիգորյանը մոտ ութ տարի՝ 2018 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսի 13-ը, զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նրա պաշտոնանկությունից հետո ԱԽ քարտուղար նշանակվեց Ալեն Սիմոնյանը։
Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո ԶԼՄ-երը գրել էին, որ Փաշինյանը նրան առաջարկել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է առաջարկից։
Ավելի ուշ Գրիգորյանը ներկայացրել էր իր «Քայլ արա, մերժիր Սերժին» գիրքը։ Շնորհանդեսին ներկա էին նաև Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ։
ԶԼՄ-երը նաև հայտնել էին, որ արևմտյան երկրների ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններին հորդորել են Գրիգորյանին ուժային կառույցներում առանցքային պաշտոն նշանակել։
Մամուլում Գրիգորյանի անունը շրջանառվել է նաև որպես Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի հնարավոր թեկնածու։
