«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է



Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է:

Սակայն, մեր տեղեկություններով, հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին է նմանվում առայժմ բացառապես ոչ առաջնային նշանակություն ունեցող հարցերում միայն: Օրինակ, զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ»` պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված` գլխարկը հանելուց հետո:

Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն եւ ձեռքը գլխին մոտեցնեն: Մեր աղբյուրն ասաց, որ այս անիմաստ փոփոխությունները զինվորականությանն ակնհայտորեն դուր չեն գալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/c237e9096aa9edb320515c479e9a3b03

© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment