ՔՊ-ն Մասիսում թեկնածու է փնտրում նախկին քաղաքապետների մերձավորների շրջանում. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիրը» Մասիսում նոյեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների համար դիտարկում է նախկին քաղաքապետների մերձավորների թեկնածությունները, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ ՔՊ-ն դիտարկում է Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդու՝ քաղաքի անձնագրային բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանի, ինչպես նաև նախկին քաղաքապետ Դմիտրի Նազարյանի փեսայի թեկնածությունները։

Թերթը գրել է, որ ՔՊ-ն իր կուսակցականներից թեկնածու առաջադրելու դժվարություններ ունի՝ Մասիսում կուսակցության ցածր վարկանիշի պատճառով։ Վերջնական որոշում, թե ում կառաջադրեն ընտրություններում, դեռ չկա։

Leave a Comment