
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կարող է մշակվել ռուս- ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները վերսկսելու ճանապարհային քարտեզ։
«Չեմ ուզում չափազանց լավատես լինել, բայց նաեւ հոռետեսություն չեմ զգում։ Կարծում եմ, որ առաջիկա շաբաթներին հնարավորություն կա մշակելու բանակցությունները վերսկսելու ճանապարհային քարտեզ եւ, հնարավոր է, հասնելու այնպիսի որոշման, որը կբավարարի երկու կողմերին, քանի որ հենց դա է անհրաժեշտ հակամարտությունն ավարտելու համար», — ասել է նա լրագրողներին։