Առանց տեղումների եղանակ, Երեւանի ամենաշոգ եւ ամենազով սեպտեմբերի 9- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ մինչեւ սեպտեմբերի 13- ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Քամին`հյուսիսարեւմտյան`2-5 մ/վ։ 
Սեպտեմբերի 9-13-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի 24- 26, երեկոյան՝ 19- 21, գիշերը՝ 11- 13 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ սեպտեմբերի 9- ը արձանագրվել է 2007 թվականին՝ 37.6°C, ամենազովը՝ 1970 թվականին՝  6.3°C։

Leave a Comment