08:30 09.09.2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ …
08:04 09.09.2026
Սուրեն Պապիկյանն անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամասերից մեկը
Սեպտեմբերի 9-ին՝ վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամասերից մեկը։ Նախարարը հետևելու է վերկացի և առավոտյան մարմնամարզության, ինչպես նաև ծառայության կազմակերպման ընթացքին։ Այս մասին հայտնում է ՊՆ-ը։ …
22:25 08.09.2026
Հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում միաժամանակ մի քանի ուշագրավ զարգացումներ են։ Հայ և թուրք գործարարներն ակտիվացնում են շփումները, իսկ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում աղոթք է հնչել հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման համար։ Արդյո՞ք այս ամենը միասին վկայում է հարաբերությունների նոր փուլի մասին։ Այս ու այլ հարցերի մասին «Հեռանկարում» անդրադարձել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր […] …
21:48 08.09.2026
Ովքե՞ր ընտրվեցին ԱԺ հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններում
Ազգային ժողովի 4 մշտական հանձնաժողովներում այսօր փոխնախագահներ են ընտրել: Հանձնաժողովներից մեկում քննարկվել է նաև ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացման նախագիծը։ Քննարկումներն ուղեկցվել են ինչպես ոլորտային, այնպես էլ սուր քաղաքական հարցադրումներով։ Մանրամասները՝ ռեպորտաժում: …
21:42 08.09.2026
Խցանումներ, տրանսպորտ ու բնապահպանական խնդիրներ. Երևանի ավագանու այսօրվա նիստի շեշտադրումները
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվել են մայրաքաղաքի տրանսպորտին, երթևեկության կառավարմանը և բնապահպանությանը վերաբերող մի շարք հարցեր։ Օրակարգում «Երևանտրանս»-ի լուծարման, մետրոպոլիտենի շարժակազմի թարմացման, նոր երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծման և Գետառի մաքրման կայանի հետ կապված նախագծերն էին։ Նիստը չի անցել նաև առանց լարված քննարկումների։ Մանրամասները՝ ռեպորտաժում: …