ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհարվածի իրանական տանկերներին՝ ի պատասխան իր նավերի վրա հարձակումների։
«Իրանը շարունակում է փորձել հարվածել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին։ Եվ ամեն անգամ, երբ նրանք դա անեն կամ փորձեն դա անել, նրանք կկորցնեն տանկերներ։ Եվ կարծում եմ՝ դուք դա կրկին կտեսնեք այսօր», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Կոլումբիայում։
Հանդիպումը հեռարձակվել է ամերիկյան հեռուստատեսությամբ։