Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հեռախոսազրույցը կայացել է Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների պատվիրակության՝ նախ Մոսկվա, ապա Կիև կատարած այցից երկու օր անց։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ հեռախոսազրույցը տևել է «ուղիղ մեկ ժամ» և վերաբերել է Ուկրաինայում պատերազմի կարգավորմանը։

Ուշակովի խոսքով՝ Թրամփն ու Պուտինը մտքեր են փոխանակել սեպտեմբերի 5-6-ը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների այցերի շուրջ։

«Ամերիկացի ներկայացուցիչների այցի արդյունքները գնահատվել են դրական նշանով»,- նշել է Ուշակովը։

Զրույցը կենտրոնացած է եղել Ուկրաինայում պատերազմի կարգավորման հարցերի վրա։ Թրամփը, Ուշակովի փոխանցմամբ, խոսել է «հակամարտության շուտափույթ դադարեցման ցանկալիության» մասին, քանի որ դա հեռանկարներ կբացեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնման համար, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։

Ռուսաստանի նախագահը Թրամփին ներկայացրել է նաև մարտի դաշտում տիրող իրավիճակի «օբյեկտիվ և հանգամանալից վերլուծությունը», հայտարարել է Ուշակովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment