Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում շարունակվում են շինարարական աշխատանքները

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում շինարարական աշխատանքները շարունակվում են, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այստեղ ստեղծվում է ժամանակակից և լիարժեք մարզական համալիր՝ գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մարզասրահով, 532 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայով ունիվերսալ մարզադահլիճով, ինչպես նաև անհրաժեշտ հանդերձարաններով, վարչական և սպասարկման տարածքներով։

Նոր մարզադպրոցը շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկի հնարավորություն կտա մարզվելու ժամանակակից ու հարմարավետ պայմաններում»,-ասված է քաղաքապետի գրառման մեջ:

Leave a Comment