Գետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ին


Հասարակություն


Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցված կեղտաջրերի նախնական կենսաբանական մաքրման կայանը սեփականության իրավունքով անհատույց օտարվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Երևանում կառուցված այս կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբն այլևս չի կուտակվում. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում է նաև հոտի խնդիրը: Նշել են պետական գերատեսչությունից։


 


Leave a Comment