Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկու և Թրամփի միջև հանդիպումը նախնական համաձայնեցված է

Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Գեորգի Տիխին պնդում է, որ նախնական պայմանավորվածություններ կան եպտեմբերին Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հանդիպման վերաբերյալ։

«Նախագահ Թրամփի հետ կան նախնական պայմանավորվածություններ անձնական հանդիպումների վերաբերյալ այս ամիս։ Ինչ վերաբերում է հեռախոսային շփումներին, դրանք կարող են տեղի ունենալ», – ասել է նա լրագրողներին, հաղորդել է TSN ալիքը։

Ավելի վաղ ինքը՝ Զելենսկին, լրագրողներին հայտնել էր Թրամփի հետ հանդիպելու իր ցանկության մասին։ Նա ասել էր, որ ակնկալում է քննարկել բալիստիկ հրթիռների մատակարարման թեման, որը Կիևը վերջին շրջանում խնդրում է իր գործընկերներից։

Զելենսկու և Թրամփի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի վերջին Վաշինգտոնում։

Leave a Comment